Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ Հայկ Մարությանը հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող գալ․ «Ես ուզում եմ տեղեկացնել, որ քիչ առաջ ինձ ասացին, որ հրատապ հարցեր են առաջացել և վարչապետը չի կարող գալ այսօր։ Մենք բնականաբար շատ էինք սպասում իրեն, բայց գիտենք, որ լինում են նաև հրատապ գործեր, որ երկրի վարչապետը չի կարող բացակայել և պետք է զբաղվի այդ գործերով»,- ասաց Մարությանը։
Նիկոլ Փաշինյանը հրատապ հարցերի պատճառով չներկայացավ հանրահավաքին