ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԶՈՒՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ
(Խնդրվում է չքաղաքականացնել)
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքով։
Ո՛չ ՀՀ Սահմանադրությամբ, ո՛չ «Ազգային անվտանգության մարմինների մասին», ո՛չ «Ոստիկանության մասին», և ո՛չ էլ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքների որևէ իրավադրույթ ՀՀ Վարչապետին իրավունք չի վերապահում Ոստիկանությանը և ԱԱԾ-ին տալ հանձնարարականներ։
Եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղել և հիմնավորել․․․
Կրկնում եմ՝ խնդրում եմ չքաղաքականացնել․․․»։