Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքիայի նախագահի հետ զրույցի վերաբերյալ լուրերի մասին

Որևէ երկրի նախագահի հետ, առավել ևս՝ Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ: Այսօր՝ սեպտեմբերի 16-ին,  Արմավիրում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հրապարակումներ են եղել, որ նա զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Նման բան չի եղել, միակ կապը, որի մասին ես պատմել եմ, եղել է Բրյուսելում, երբ Թուրքիայի արտգործնախարարն անցնում էր, հետո հետ եկավ, բարևեց ու գնաց»,-ասաց վարչապետը:

«Որևէ երկրի նախագահի, առավել ևս՝ Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն  ունենալ: Մենք որևէ թաքուն բան չենք պատրաստվում անել, եթե որևէ խոսակցություն տեղի ունենա՝ դրա մասին մեր հանրությունը կիմանա մեզնից»,- ասաց Փաշինյանը:

Հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանին լարված է և հակառակորդի կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել, վարչապետն ասաց. «Սահմանում արդեն 30 տարի է լարված է: Իսկ վիրավորված քաղաքացու հետ ես հեռախոսազրույց եմ ունեցել»։

Նույն շարքից