Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում կայացած հավաքի ժամանակ ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրի Զոհրաբյանն իր ելույթում ասաց. «Ռոբերտ Քոչարյանի փիառը մենակ դուք եք անում, Քոչարյան մեզ համար գոյություն չունի, Սերժ Սարգսյան գոյություն չունի։ Սերժ Սարգսյանի բոլոր բարեկամներն են «Իմ քայլը» ցուցակում, բացենք իրենց համամասնական ցուցակը՝ Միքայել Մինասյանի քեռու որդին իրենց համամասնական ցուցակում է, Միքայել Մինասյանի սանիկն իրենց ցուցակում է, Սերժ Սարգսյանի մերձավոր խորհրդատու Զորի Բալայանի բարեկամն իրենց համամասնական ցուցակում է։
Հիմա մե՞նք ենք Սերժական-Ռոբական, թե՞ դուք, թե՞ կարծում եք՝ փողոցներում, հարթակներում ճղճղալով, հիստերիկ շարժումներ անելով կարողանալու եք երկար ժամանակ խաբել այս ժողովրդին, բավական եղավ, մենք չէին խոսի այս ամենի մասին, եթե դուք չանցնեինք բարոյականության, տղամարդկության, արժանապատվության սահմանները։ Բա եթե տենց լավ թեկնածու ունեք, ինչի՞ եք ոտ ու ձեռ ընկել, ինչի՞ եք խառնվել, ինչի՞ եք սոցցանցերում հայհոյում, ես հիմա ասում եմ՝ այն տղամարդը, ով անանիմ, ֆեյքերի անվան տակ հայհոյում է՝ թքեմ նման տղամարդու երեսին, դուխ ունեք, տղամարդ եք, ոչ թե ֆեյքերով, այլ եկեք կանգնեք այստեղ բանավիճենք։
Ձեր թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախնում ա, չի գալիս, գա՝ ի՞նչ խոսա, գա իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի, վախենում է։ Հիմա ասում եմ՝ տղամա՞րդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլի, թե՞ հեշտ է Փաշինյանի մեջքի տակ պախկվելով քաղաքապետ խաղալ»։