Հասարակություն Ֆեյսբուք 

Ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը. «Իմ քայլը» դաշինքի խոսնակը՝ Նաիրա Զոհրաբյանին

«Մեր հերթական բազմամարդ հանրահավաքից հետո սոցցանցերն եմ ստուգում, ու, դու մի ասա, մարդ ա վատացել։

Քաղաքական դիսկուրսի լեզուն քուչի շփման մշակույթի հետ խառնած անձանց, ովքեր խոսում են արժեքներից ու սկզբունքայնությունից, խնդրում եմ քնելուց առաջ վերհիշել իրենց քաղաքական հետագիծը։

Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ ու հեղափոխական #իմքայլը դաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է «Իմ քայլը» դաշինքի խոսնակ Վահան Կոստանյանը:

Ավելի վաղ ԲՀԿ առաջին համար Նաիրա Զոհրաբյանը քննադատության էր ենթարկել դաշինքին՝ հայտարարելով, որ դրա ցուցակում տեղ են գտել Սերժ Սարգսյանի մտերիմները, և եթե Հայկ Մարությանը տղամարդ է, կընդունի իր հետ բանավիճելու առաջարկը:

Նույն շարքից