Քաղաքականություն 

/Լուսանկարներ/ Հայկ Մարությանի՝ Չեխիայում գտնվող տները. Հետք

«Հետքը» գրել էր Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածուների ունեցվածքի մասին, ինչից պարզ է դառնում, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը ոչ միայն ամենահարուստն է (ըստ հայտարարագրերի), այլեւ միակ թեկնածուն, որ արտերկրում անշարժ գույք ունի:

Չնայած Հ. Մարությանը հաշվառված է Հյուսիսային պողոտայում, որտեղ 170 քմ մակերեսով բնակարան ունի եւ 27 քմ տարածքով ավտոտնակ, փաստացի բնակվում է Հանրապետության փողոցում:

Բացի Հյուսիսային պողոտայում ունեցած գույքից՝ Հ. Մարությանը, ըստ հայտարարագրի, նաեւ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում 5 բնակարան ունի, 1 առանձնատուն եւ 2 հողամաս: Սրանցից մի քանիսը նրա սեփականությունն են, մյուսները՝ համատեղ սեփականություն կնոջ՝ Իվա Մարությանի հետ, որը Չեխիայի քաղաքացի է:

Թեկնածուի հայտարարագրից նաեւ տեղեկանում ենք, որ նա իր չեխական բնակարանները վերջին մեկ տարում (2017-ի օգոստոսից մինչեւ 2018-ի օգոստոս. հայտարարագիրը ներակայացվել է այս ժամանակահատվածի համար) վարձով տվել է տեղացիների, ինչի արդյունքում ստացել է 1.338.000 չեխական կրոնի եկամուտ (շուրջ 30 մլն դրամ):

Քարտեզին նայելով՝ կարելի է տեսնել, որ Մարությանի՝ Պրահայում գտնվող տները հետաքրքիր ձեւով դասավորվել են մի գծի վրա:

Այժմ անդրադառնանք դրանց ըստ հերթականության:

Լիբեն թաղամասի Կրեյչիհո 2279/6 հասցեում (Krejčího 2279/6, Libeň, Praha 8) Հ. Մարությանն, ըստ հայտարարագրի, 63 քմ մակերեսով բնակարան ունի, ինչպես նաեւ 45 քմ տարածքով հողամաս: Այս փաստը հաստատվում է նաեւ չեխական կադաստրի փաստաթղթերով:

Երեւանի քաղաքապետի թեկնածուի ամբողջ գույքը գտնվում է Վլտավա գետի աջ ափին ու համեմատաբար հեռու է Պրահայի կենտրոնից, սակայն վերը նշված շենքը (տես ստորեւ՝ նկարում) դրանցից համեմատաբար ամենամոտն է Հին քաղաքին:

Այս շենքից ընդամենը 550 մ հեռավորության վրա Հայկ Մարությանը 2 բնակարան ունի նույն Լիբեն թաղամասի Վ Զահրադախ 2406 հասցեում (V zahradách 2406. հստակ չէ, թե իրար կից 2406/37 եւ 2406/39 շենքերից կոնկրետ որտեղ են բնակարանները): Ըստ հայտարարագրի՝ բնակարաններից մեկի մակերեսը 73 քմ է, մյուսինը՝ 59 քմ: Սրանք նույնպես Մարությանի միանձնյա սեփականությունն են:

Հայկ Մարությանը կնոջ հետ համատեղ սեփականությամբ 55 քմ մակերեսով բնակարան ունի Լետնյանի թաղամասի Տերեզինսկա 702/7 շենքում (Terezínská 702/7, Letňany, Praha 18): Լետնյանին համարվում է Պրահայի ամենահարուստ շրջաններից մեկը: Քաղաքապետի թեկնածուի եւ նրա կնոջ վերաբերյալ կադաստրային թղթերում իբրեւ գրանցման հասցե նշվում է հենց Տերեզինսկա 702/7-ը: Այսինքն՝ սա Մարությանների չեխական հիմնական հասցեն է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

  • 714
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    714
    Shares

Related Articles