Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի սահմանը չեն բացելու, քանի դեռ Երևանն Արցախը չի հանձնել Բաքվին

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները չեն կարող լավանալ առանց արցախյան հարցի կարգավորման: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sabah-ին:

Էրդողանը նշել է, որ Անկարան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ հարևանի հետ, սակայն արցախյան հարցի կարգավորումը բացարձակ պայման է դա անելու համար:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Երևանը չպետք է բաց սահմանի հույս ունենա, քանի դեռ Ադրբեջանին չի հանձնել Արցախը:

Նույն շարքից