Գլխավոր Իրավական Հասարակություն 

ՀՔԾ-ն հերքում է, որ իր աշխատակիցները մասնակցում են «Yerevan.today» կայքի խուզարկությանը

analitik.am

Ըստ տարածված տեղեկությունների ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և ՀՔԾ աշխատակիցներն այս պահին խուզարկություն են անցկացնում «Yerevan.today» կայքի խմբագրությունում: 168.am-ը գրում է, որ նրանք այնտեղ փնտրում են գաղտնալսող սարքեր։ Նաև համակարգիչների մեջ են ստուգումներ իրականացնում՝ պարզելու, թե ինչպե՞ս է կայքէջը ստացել և կայքէջում հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման youtube-յան լինքը:

Analitik.am-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հերքեց, որ իրենց աշխատակիցները մասնակցում են խուզարկությանը՝ հայտարարելով, որ տեղեկություններ չունեն այդ ստուգումների մասին:

Ոստիկանության պատասխանը կներկայացնենք ավելի ուշ:

Նույն շարքից