Հասարակություն Բարի օր 

Տավուշում այս պահին սահմանին հանգիստ է

Վերջերս Տավուշի մարզի ուղղությամբ կրակոցներ են եղել:

Analitik.am-ն այս մասին զրուցեց Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյանի հետ, ով հավաստիացրեց, որ իրավիճակն այս պահին հանգիստ է. «Երեկ և այսօր գյուղերում իրավիճակն ավելի հանգիստ է, կարճատև կրակոցներ եղել է միայն Նոյեմբերյանի հատվածում»,-ասաց նա:

Ղալումյանի պնդմամբ՝ կրակոցներից ոչ մի նյութական վնաս չի եղել․ «Այդ կրակոցներից չեն տուժել քաղաքացիներ և ոչ մի նյութական վնաս չեն կրել»,- նշեց մարզպետը:

Հարցին, թե ինչ վիճակում է օրեր առաջ Կոթի գյուղի վրա կրակոցների արդյունքում տուժած քաղաքացին, Ղալումյանն ասաց, որ հիմա նա գտնվում է Երևանում. «Տեղում ոտքից բեկորը հանել են և եթե չեմ սխալվում Երևան է գնացել ընդհանուր ստուգումների»:

Իսկ այն հարցին՝ արդյո՞ք անհանգստանալու առիթ ունենք, Ղալումյանն ասաց․ «Այս մասով ոչ մի անհանգստանալու բան չունենք»:

 

Նույն շարքից