Քաղաքական Միջազգային 

Շվեյցարիան Ռուսաստանից պահանջել է իր տարածքում վերջ տալ լրտեսությանը

Շվեյցարիան Ռուսաստանից պահանջել է վերջ տալ իր տարածքում հետախուզական գործունեություն ծավալելը: Այս մասին ասված է երկրի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է Reuters-ը:

Շվեյցարիայի ԱԳ նախարարությունն այս տարի արդեն երեք անգամ ՌԴ դեսպանին հրավիրել է բացատրություն տալու: Շվեյցարական իշխանություններին դուր չի գալիս այն, որ երկրի սահմաններում անօրինական կերպով հետևում են շվեյցարական օբյեկտներին: Մասնավորապես խոսքը վերաբերում է լաբորատորիաներին, որտեղ քիմիական զենքի ստուգումներ են իրականացվում:

Tages Anzeiger թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Շվեյցարիայում գտնվող յուրաքանչյուր 4-րդ ռուսաստանցին լրտես է: Ռուսական կողմը հերքել էր դա՝ նշելով, որ հոդվածը ոչ պրոֆեսիոնալ է և քաղաքական պատվեր:

Նույն շարքից