Քաղաքական 

Լենա Նազարյանը հաստատում է, որ Միքայել Մինասյանի սանիկն Իմ քայլի ցանկում է

Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտարարում է, որ իրենք չունեն ավագանու թեկնածուների ցանկում անդամներ, որոնք կապ կունենա Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ: Ավելի վաղ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ԻՄ քայլը դաշինքի ցանկում են գտնվում Սերժ Սարգսյանի մտերիմները, մասնավորապես Միքայել Մինասյանի սանիկը և այլն:

Նազարյանն այսօր՝ սեպտմբերի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ընդամենն անուն-ազգանունների համընկնման մասին է խոսքը. «Տիկին Զոհրաբյանը նշեց մեկ անձի մասին, ով իբր Զորի Բալայանի բարեկամն է, որի մասին մենք պատկերացում չունենք: Իսկ ինչ վերաբերում է մյուս անձին, խոսքը հավանաբար Վիկտոր Մնացականյանի մասին է, ով Միքայել Մինասյանի սանիկն է, ասեմ, որ նա հեղափոխության օրերին շատ ակտիվ մասնակցել է ճանապարհ փակելուն, կան նույնիսկ տեսանյութեր: Հայտնի ակցիան՝ գորգերով ճանապարհ փակելու, եղել է նրա մասնակցությամբ»։

Նույն շարքից