Քաղաքական 

ԲՀԿ-ն Հանրապետականի հետ բազմաթիվ տեսանելի ու անտեսանելի կոալիցիաների մեջ է եղել. Լենա Նազարյան

Ծառուկյան դաշինքն ապրիլի 17-ին 9 պատգամավորով կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը: Բացի դրանից այդ կուսակցությունը մի քանի անգամ կոալիցիայի հետ է եղել Հանրապետականի հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ հիշեցնելով, որ Նաիրա Զոհրաբյանը կողմ է քվեարկել 2008 թվականին Երևանում մարտի 1-ին հատուկ դրություն մտցնելու մասին ԱԺ որոշմանը:

Նազարյանը նշեց, որ ԲՀԿ-ն բազում տեսանելի և անտեսանելի կոալիցիաների մեջ է գտնվել Հանրապետականի հետ և այս ամենից հետո Իմ քայլին են մեղադրում. «Միևնույն ժամանակ պետք է արձանագրենք տիկին Զոհրաբյանի ասած, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրենց համար գոյություն չունեն: Հույս ունեմ, որ նրանց այս հայտարարությունը վերջնական է»:

Ինչ վերաբերում է Ալեքսանդր Սարգսյանի այն հայտարարությանը, որ ինքը չի պատրաստվում վերադարձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշած գումարը, ԵԼՔ խմբակցության ղեկավարն ասաց, որ ապօրինի հարստացման հարցով պետք է զբաղվեն իրավապահները, իսկ կառավարության անդամները պետք է հետամուտ լինեն հարցին. «Ես դրանով չեմ զբաղվելու»:

Նույն շարքից