ԲՀԿ-ն սև փիար չի իրականացնում և կուսակցության գործողություններն ուղղակի արձագանքն են օրեր շարունակ տարբեր սոցկայքերում սկսված արշավին Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի առաջին համար Նաիրա Զոհրաբյանի դեմ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ հավելելով, որ գործ ունեն տեղեկատվական տեռորի հետ. «Օրեր շարունակ մարդկանց ուղարկվել են կոչեր՝ չընտրել Նաիրա Զոհրաբյանին: Կոչերը եղել են հասցեական: Սա եղել է օրեր շարունակ և մի օր պետք է պայթեր»:
Տոնոյանը նշեց, որ բազմաթիվ փաստեր ունեն ձեռքի տակ և պատրաստվում են դիմել եվրոպական կառույցներին. «Այն, ինչ տեղի է ունենում, դուրս է տրամաբանության սահմաններից: Հնչում են կոչեր, սպառնալիքներ թեկնածուի և նրա մտերիմների հասցեին: Դա նաև իրականացվում է նախարարությունների աշխատակիցների կողմից: Մենք այդ մասով էլ փաստեր ունենք»: