Քաղաքական 

/Անուններ/ Ովքեր են Իմ քայլը դաշինքում Սերժ Սարգսյանի մտերիմները՝ ըստ ԲՀԿ-ի

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում իրավիճակ լարողներին պետք է լարել Հայաստանից և պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ան արդյո՞ք լարում է երկրում իրավիճակը, նշեց, որ Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ խոսել է այդ մասին և ինքը թերևս վերահաստատի այդ ասվածը. «Լուրջ քաղաքական ուժ կամ նրա ներկայացուցիչները չեն պատասխանում ակնարկներով արված հայտարարություններին: Եթե հասցեական մեսիջ լինի, կլինի նաև պատասխան: Ինչ վերաբերում է վախերին, մենք չունենք նման վախ»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջին համար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանի մտերիմներն Իմ քայլը դաշինքի ցուցակում են, ճեպազրույցի մյուս մասնակից Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ խոսքը վերաբերում է Վիկտոր Մնացականյանին, ով Միքայել Մինասյանի սանիկն է, Իզաբելա Աբգարյանին, ով նախկինում նախագահականի ՊՈԱԿ-ում է աշխատել՝ լրատվական բաժնում, Հակոբ Բալայանին, ով Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Զորի Բալայանի զարմիկն է. «Ամբողջական ցանկը և չակերտները չենք բացում»:

Նույն շարքից