Քաղաքական 

Պատրաստ եմ. Հայկ Մարությանը պատասխանեց Նաիրա Զոհրաբյանին

Հայկ Մարությանը պատրաստ է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԲՀԿ առաջին համար Նաիրա Զոհրաբյանի հետ բանավեճին, սակայն պայմանով:

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Հայկ Մարությանը հայտարարեց, թե բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է բանավեճին, սակայն դրան պետք է մասնակցեն բոլոր 12 ուժերը, որոնք մասնակցում են Երևանի ավագանու ընտրություններին: Մարությանը կոչ արեց բոլոր թեկնածուներին հավաքվել և բանավիճել:

Ավելի վաղ Զոհրաբյանը բանավեճի էր հրավիրել Մարությանին՝ հայտարարելով, որ նա պետք է ընդունի իր առաջարկը, եթե տղամարդ է:

Նույն շարքից