ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես արգելել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին օրինախախտ վարորդներին ավտոմեքենաների վրայից հանել համարանիշերը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:
Համապատասխան տեքստ հրապարակվել է իրավական ինֆորմացիայի պաշտոնական պորտալում: Այն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 15-ից: