Հասարակություն Իրավական 

Կրակել են Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի վրա. Մանրամասներ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն»-ի տնօրենը և հայտնել, որ կրակել և վնասել են նշված կենտրոնի 3 պատուհանները:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 17.00-ից մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 08.15-ն ընկած ժամանակահատվածում, օդաճնշիչ ատրճանակից կրակել և վնասել են ուսումնական կենտրոնի պատուհանի ապակիները:

Վնասի չափը պարզվում է:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ուսումնական կենտրոնի պատուհանը և դուռն օդաճնշիչ ատրճանակից կրակելով վնասել է 2003 թ. ծնված Հ.Ս.-ն, որը սեպտեմբերի 15-ին, ժամը 19.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ատրճանակը վերցվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից