Հայաստան Քաղաքական 

Վարչապետի խոսնակը՝ Սաշիկ Սարգսյանի հայտարարության մասին

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ազատության հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը, արձագանքելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հայտարարությանը, նշեց, որ վարչապետն արել է իր կոչը, պարոն Սարգսյանն արձագանքել է, իսկ հիմա պետք է սպասել իրադարձությունների զարգացմանը:

Եղոյանի խոսքերով, վարչապետ Փաշինյանը որևէ կոչ անելուց առաջ տիրապետում է այդ մասով ամբողջ ինֆորմացիային, մնացածը ցույց կտա ժամանակը, և բոլորը կտեսնեն, թե ինչ կլինի:

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը մասնավորապես Սաշիկ Սարգսյանին կոչ էր արել գումարները վերադարձնել պետական բյուջե, ինչին պատասխանելով՝ Սարգսյանը հայտարարել էր, որ այդ գումարներն անօրինական ճանապարհով չի վաստակել, մեղադրել էր վարչապետին բանկային գաղտնիք բացահայտելու մեջ՝ նշելով, որ չի պատրաստվում հրաժարվել նշված գումարից, սակայն կարող է մի մասով բարեգործություն անել:

Նույն շարքից