Իրավագետ Արթուր Ղազինյանն անդրադարձել է ադրբեջանական ուժերի կողմից հայկական գյուղերի վրա կրակելուն՝ հայտարարելով, որ Ալիևը ստուգում Է Ռուսաստանում ձեռք բերված պայմանավորվածությունների ամրությունը.
«Ադրբեջանական զինված ուժերը կրկին գնդակոծել է Հայաստանի տարածքը։ Սա ուղղակի ագրեսիա է ոչ միայն ՀՀ, այլև ՀԱՊԿ նկատմամբ։
Ալիևը ստուգում Է Ռուսաստանում ձեռք բերված պայմանավորվածությունների ամրությունը և ճիշտ ժամանակն է հստակեցնելու ՀԱՊԿ- ի առջև Հայաստանի ստանձնած և Հայաստանի առջև ՀԱՊԿ ստանձնած պարտավորությունների շրջանակը»,-գրում է Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում: