Հասարակություն 

Երբ այդ նույն «ՀԺ»-ն հրապարակեց ԱԱԾ-ից Մանվել Գրիգորյանի լուսանկարը, չփորձեցին պարզել, թե այդ որտեղից. «Հրապարակ»

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն այս պահին դեռ զերծ է մնում հայտարարություն տարածելուց՝ կապված yerevan.today լրատվական կայքի խմբագրությունում վաղ առավոտից իրականացվող խուզարկության վերաբերյալ։ Սպասում է՝ գործողություններն ավարտվեն, նոր միությունն իր խոսքը կասի։ Այդուհանդերձ, Սեյրանյանը, սպասելի համարելով իրավապահների այս գործողությունները, դատապարտում է այս երևույթը, որ խուզարկում են լրատվական կազմակերպության խմբագրությունը։

«Բավականին շատ լրատվամիջոցներ անդրադարձել են, ու սպասվում էր, որ էսպիսի գործողություններ կանեն՝ հաշվի առնելով ՀՔԾ պետի հայտարարությունը, որը տպագրվել էր «Հայկական ժամանակ» թերթում, որտեղ նշվել էր, թե առաջինն այդ գաղտնալսման տեսագրությունը տպագրել են yerevan.today-ը և Hraparak.am-ը։ Այսինքն՝ սպասելի էր, որ ինչ-որ գործողություններ կհետևեն, որովհետև վերջին շրջանում մենք ականատես ենք լինում, որ այդ լրատվամիջոցում ինչ-որ բան է տպագրվում, որին հետևում են գործողություններ այս կամ այն իրավապահ կառույցի կողմից։ Բնականաբար դատապարտելի է այս երևույթը, և եթե նախկին իշխանությունների ժամանակ լիներ, մամուլը նույնիսկ ավելի կոշտ կարձագանքեր, ոչ միայն մամուլը, այլև՝ հասարակությունը։ Առայժմ զերծ կմնամ հայտարարություն տարածելուց»,-ասաց տիկին Սեյրանյանը։

Մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից