Թուրքիայի նախագահ Ռեեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են արագ և պոզիտիվ կերպով:
Պուտինի խոսքերով, ասվածը մասնավորապես վերաբերում է տնտեսական կապերին, որոնք զարգանում են արագ տեմպերով: Պուտինը նշել է, որ հարաբերություններն արագ զարգանում են նաև անվտանգության մասով՝ տարածաշրջանում, ինչպես նաև գլոբալ առումով:
Հավելենք, որ երկու երկրների ղեկավարները հանդիպում են Սոչիում: