Հասարակություն 

Google-ի տեխնիկական խոտան էր՝ փորձագետը Yerevan.today-ում ձայնագրության տեղադրման ամսաթվի մասին. Ա1+

«Yerevan.today» լրատվական կայքի խմբագրությունում սեպտեմբերի 17-ին խուզարկություն է տեղի ունեցել:

ՀՀ քննչական կոմիտեի եւ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկությունն իրականացրել են ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը գաղտնալսելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

«Yerevan. today»-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ ենթադրվում է, թե խմբագրությունը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը բոլորից շուտ է տարածել եւ հետևաբար, խմբագրությունն էլ ձայնագրել է:

Ըստ Google որոնողական համակարգի,  Yerevan.today կայքը դեռեւս սեպտեմբերի 10-ին է հրապարակել և հետո ջնջել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Մեդիափորձագետ, ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ Google որոնողական համակարգի այդ տվյալները տեխնիկական խոտանի արդյունքն են:

«Դա միանշանակ Google-ի անհասկանալի տեխնիկական խոտան էր: Ենթադրում եմ, որ էջի ծրագրային մասի տվյալների վրա է հիմնվում, այլ ոչ թե տեղադրված տեքստի։ Իմաստն այն է, որ եթե ինչ-որ բան որոնում ես, տակը գրում է, թե երբ է այդ էջը Google-ը իր մոտ պահեստավորել:

Մանրամասն՝ A1plus.am

 

Նույն շարքից