ՌԴ նախագահ Վլադիմիր Պւտինի հետ հանդիպման նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամենամեծ քանակությամբ ծանր զինտեխնիկան է ուղարկել սիրիական Իդլիբ: Այս մասին հայտնում է թուրքական Hürriyet թերթը՝ հղում անելով երկրի ԶՈւ-ում ունեցած իր աղբյուրին:
50 միավոր տեխնիկայից բաղկացած շարասյունն արդեն հասել է Ջիսր-էշ-Սուգուր քաղաք, որտեղ տեղակայված է շրջանում թուրքական կետերից մեկը: ՌԻԱ Նովոստին հաղորդում եմ, որ իր այդ քայլն Էրդողանը բացատրում է խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու քաղաքականությամբ:
Նշենք, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբը համարվում է ահաբեկիչների վերջին որջը:
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հանդիպում են այսօր, Սոչիում: