Քաղաքական 

Հույս ունեմ, որ Փաշինյանը ներողություն կխնդրի ՀՀ քաղաքացիներից և մեզանից. Էդմոն Մարուքյան

Երևանի Էրեբունի վարչական շրջանում պոկել են Լույս դաշինքի պաստառները և տեղը փակցրել Իմ քայլը դաշինքի պաստառները: Այս մասին հայտարարել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի խոսքերով, Հայաստանում կար սեր ու համերաշխություն, սակայն երբ հայտարարվեց հասարակությունում սևի և սպիտակի մասին, ամեն ինչ սկսվեց փոխվել, ի հայտ եկան մարդիկ, ովքեր ցանկանում են պղտոր ջրում ձուկ որսալ:

Մարուքյանը նաև նշել է, որ երկրի ղեկավարը չպետք է հասարակությունը բաժանի սևի և սպիտակի՝ հույս հայտնելով, որ Փաշինյանն ինչ-որ պահի դրա համար ներողություն կխնդրի ՀՀ քաղաքացիներից և իրենցից, քանի որ անթույլատրելի է իրենց սպիտակ համարել, մյուսներին՝ սև:

Նույն շարքից