Հասարակություն 

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ պատվոգրի հանձնում

Սեպտեմբերի 17-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ստամբուլահայ, հասարակական - մշակութային գործիչ և լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսին պատվոգրի շնորհման արարողությունը՝ հայապահպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման տարբեր բնագավառներում ակնառու ներդրումների, նաև լրագրության 40- ամյա վաստակի և ծննդյան 60-ամյակի առթիվ:

Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը ողջունեց ներկաներին: Շնորհավորեց հոբելյարին 60- ամյակի առթիվ և հանձնեց նրան սփյուռքի նախարարության պատվոգիրը:

Րաֆֆի Հերմոն Արաքսը Ֆրանսիայի, Թուրքիայի և ՀՀ-ի լրագրողների միության անդամ է:

Հյուրը շնորհակալություն հայտնեց սփյուռքի նախարարին և նախարարության աշխատակազմին ջերմ ընդունելության և գնահատված լինելու համար:

Նույն շարքից