Հասարակություն 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցները միացել են Համաշխարհային մաքրության օրվան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակացները սեպտեմբերի 15-ին՝ Համաշխարհային մաքրության օրը, մաքրման աշխատաքներ են իրականացրել Երևանի Բուսաբանական այգում:

Մաքրման աշխատանքներ իրականացնելու մասին նախարարության կողմից նախօրոք տարածված հայտարարության համաձայն, ակցիային միացել էին բազմաթիվ երիտասարդ կամավորներ:

Համաշխարհային մաքրության օրը մաքրման աշխատանքներ են իրականացվել նաև Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, որին մասնակցել է նախարար Լևոն Վահրադյանը:

Նույն շարքից