Պետությունը, որում բացահայտ թշնամանք կա քաղաքական այլախոհության նկատմամբ, ապագա չունի...
Պարապ-սարապների մի ամբողջ բանակ՝ մեկը գայլի, մյուսը ջորու, մի երրորդն էլ կաչաղակի նկարների հետևում, կեղծ էջեր բացած, հայհոյում են անխտիր բոլոր նրանց, ովքեր Երևանի ավագանու ընտրարշավում մրցակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ...
Լավ, ժողովուրդ ջան, ինչպես կարելի է այդքան փչանալ ու իջնել...
Լավ, էտ հայհոյողը մայր, քույր կամ կին չունի՞…
Ու զարմանալին էն ա, որ ոչ մի իրավապահ մարմին չի արձագանքում...
Մի՞թե սա էր հեղափոխության պտուղը...
Չի կարելի, երկիրը դարձնում ենք ժողովրդավարության պիտակով խուժանապետություն...
ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան