Միջազգային Քաղաքականություն 

Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարները կրկին հանդիպել են

analitik.am

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը մեկնել է Հյուսիսային Կորեա՝ այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու համար: Այս մասին հայտնում է Յունյափ գործակալությունը:

Հյուսիսային Կորեայում Հարավային Կորեայի նախագահին ընդունել են Կիմ Չեն Ընը, նրա կինը և մեծ թվով քաղաքացիներ:

Հարավկորեական պատվիրակության կազմում ընդգրկված է 110 մարդ:

Հարկ է նշել, որ սա երկու Կորեաների ղեկավարների արդեն 3-րդ հանդիպումն է այն բանից հետո, երբ երկրների հարաբերությունները սկսեցին կարգավորվել:

Կիմ Չեն Ընի և Մուն Ժչե Ինի առաջին հանդիպումը կայացավ այս տարի ապրիլի 27-ին:

 

Նույն շարքից