Միջազգային Քաղաքականություն 

Սիրիական Իդլիբում ռազմական օպերացիա չի լինելու. Շոյգու

analitik.am

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև պայմանավորվածությունը նշանակում է, որ սիրիական Իդլիբում ռազմական օպերացիա չի լինելու: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Շոյգուն նաև հայտնել է, որ երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունը համաձայնեցվելու է Սիրիայի ղեկավարության հետ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպեցին սեպտեմբերի 17-ին, Սոչիում:

Նույն շարքից