Միջազգային Քաղաքականություն 

Ֆրանսիան հերքում է կապը ռուսական ռազմական օդանավի անհետացման հետ. 14 զինվորականի ճակատագիրն անհայտ է

analitik.am

Ֆրանսիական բանակը հերքում է, որ կապ ունի Սիրիայում ռուսական Ил-20 ռազմական օդանավի անհետացման հետ: Այս մասին հայտնում է France Soir-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սիրիական Հմեյմիմ ռազմաբազայի մոտ ռուսական ռազմական օդանավ է անհետացել: Օդանավում անհետացման պահին եղել է 14 զինվորական, որոնց ճակատագրի մասին տեղեկություններ չկան:

Իրավիճակին ծանոթ ամերիկյան ղեկավարությունից CNN-ին հայտնել են, որ օդանավը հնարավոր է սխալմամբ հարված է ստացել սիրիական ՀՕՊ համակարգերից, որոնք կրակ են բացել իսրայելական կործանիչների ուղղությամբ:

ԱՄՆ ՊՆ-ն հայտնել է, որ ամերիկյան ուժերը որևէ կապ չունեն սիրիական Լաթաքիայի վրա իսրայելական օդային հարձակման հետ:

Նույն շարքից