Բարի օր Հասարակություն 

Սեպտեմբերի 21-ին բեմահարթակներին կփայլեն նաև «նախորդ ռեժիմի» աստղերը

analitik.am

ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցկացվելու են «Դու անկախ ես» կարգախոսի ներքո, ինչը հատուկ ուղերձ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Աղաջանյանի խոսքերով, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ ինքն անկախ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Այդ օրը նաև ընդունեություն է լինելու վարչապետ Փաշինյանի՝ Բաղրամյան 26-ում գտնվող նստավայրում:

Հարցին, թե այս տարի արդյո՞ք ելույթ ունենալու են նախկին տարիներին մշտապես ելույթ ունեցող արտիստները, թե՞ լինելու են նոր դեմքեր, Աղաջանյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ լինելու են նաև «հին դեմքեր»:

Կառավարության աշխատակազմի ղեկավարը նաև հայտնեց, որ սեպտեմբերի 21-ին, ինչպես նախորդ տարիներին է եղել, կլինեն պարգևատրումներ ՀՀ ղեկավարության կողմից:

Նույն շարքից