Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Մեր դաշինքի նախընտրական քարոզչական գույնը մանուշակագույնն է. Արտակ Զեյնալյանը վստահ է, որ ընտրվելու է քաղաքապետ

analitik.am

Լույս դաշինքն իրականացնում է պոզիտիվ քարոզարշավ, քաղաքական ուժի համար կարևոր է այդ մթնոլորտում ունենալ քաղաքապետ և ընտրվել ավագանի:

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ դաշինքի առաջին համար Արտակ Զեյնալյանը, խոսելով վերջին օրերին քաղաքական ուժերի միջև լարվածության մասին, նշեց, որ իրենց համար գերխնդիր չէ ուղղակի պաշտոններ զբաղեցնելը: Նրա խոսքերով, պետք է ձեռք բերել գործիքակազմ, որը հնարավոր է ունենալ միայն պոզիտիվ քարոզարշավի արդյունքում. «Մեր նախընտրական դաշինքի ուղերձը հենց այն է, որ մենք պետք է ձևավորենք հասարակություն, համայանք, որտեղ մերժվածներ չկան, որտեղ խտրականություն չկա, որի դրսևորման ձևերից է նաև հալածանքը, թիրախավորումը: Հակառակ դեպքում հնարավոր չի լինի լրացնել բացն ու կլինի սովորական կառավարում»:

Զեյնալյանը նաև հիշեցրեց, որ իրենց դաշինքի նախընտրական քարոզչական գույնը մանուշակագույնն է:

Հարցին, թե ինչ կլինի, եթե ինքը չընտրվի քաղաքապետ, կմնա արդյո՞ք կառավարության կազմում, Զեյնալյանը հայտարարեց, որ ինքն ընտրվելու է քաղաքապետ:

Նույն շարքից