Քաղաքական գլխավոր 

Սերժ Սարգսյանը շարունակում է ապրել իր նախագահական առանձնատանը. Նա կհրավիրվի Անկախության տոնի միջոցառմանը. Աղաջանյան

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ազատության հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բնակարանի հարցը լուծելու մասին, հիշեցրեց, որ կառավարության ձևավորման դեռ առաջին օրերին ինքն առաջադրանք է ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից զբաղվել այդ հարցով. «Խնդիրն այն է, որ մենք տարբեր տարբերակներ ենք ուղարկել երրորդ նախագահի գրասենյակ որպես առաջարկներ: Նրանց կողմից մատնանշվող խնդիրները մասնավորապես կապ ունեն անվտանգության հետ: Սրանով պայմանավորված մենք տարբերակներ ենք ուզել նրանցից, սակայն մինչ այս պահը որևէ տարբերակ չի ուղարկվել: Հաշվի առնելով այն, թե որքան է ձգձձգվում հարցը՝ մենք կընտրենք ամենահարմար և ամենաադեկվատ գույքը և վերջնական առաջարկ կարվի»:

Աղաջանյանի խոսքերով այդ առաջարկը կլինի վերջնական՝ անկախ դրանից մյուս կողմը կառարկի, թե՝ ոչ: Վերջնական առաջարկը կլինի մոտ օրերս, դրանից հետո ընթացքը ցույց կտա, թե ինչ կլինի, իսկ մինչ օրս Սերժ Սարգսյանը շարունակում է ապրել այն տանը, որտեղ ապրել է նախագահ եղած ժամանակ:

Աղաջանյանը նաև հայտնեց, որ Անկախության օրվա կապակցությամբ տոնական միջոցառումներին հրավիրվելու են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նույն շարքից