Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Իսրայելական օդանավերը «պոդստավկա» են արել ռուսական ռազմական օդանավին. Ռուս-իսրայելական հարաբերությունները վտանգված են

analitik.am

Իսրայելական ինքնաթիռներն այնպես են արել, որ սիրիական ՀՕՊ-ը խոցի ռուսական Ил-20 ռազմական օդանավը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սիրիական Հմեյմիմ ռազմական բազայի մոտ Լաթաքիայում սիրիական օբյեկտների վրա իսրայելական օդուժի հարձակման ժամանակ ռուսական օդանավ է անհետացել, որում եղել է 14 զինվորական:

ՌԴ ՊՆ-ից նաև հայտնել են, որ իսրայելական կողմը տեղյակ չի պահել Մոսկվային տվյալ տարածքում օպերացիա անցկացնելու մասին:

Ռուսական կողմը հավելել է, որ իրեն վերապահում է ադեկվատ պատասխան տալու իրավունքը:

Իսրայելական կողմը դեռ որևէ մեկնաբանություն չի արել:

Նույն շարքից