Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվեց պաշտոնից

analitik.am

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի որոշմամբ, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ազատվել է աշխատանքից.

Հիմք ընդունելով Տ. Բարսեղյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով,  «Հանրային ծառայության մասին»  օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով`

1.Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին՝ 2018 թվականի սեպտեմբերի 17-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։

2.Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Ավելի վաղ Տիգրան Բարսեղյանը «Հրապարակ» թերթին հայտնել էր, որ պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն. «Ես պատճառ չունեմ, ուղղակի այդպես որոշեցի, բավականին երկար ժամանակ աշխատանքային վիճակում էի, մի օր պետք է ավարտեի: Ոչ մի շարժառիթ չկար, ուղղակի մի օր մի բան սկսվում է և վերջանում»։

Նույն շարքից