Հասարակություն Ֆեյսբուք 

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերի մասին

analitik.am

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հեգնանքով է արձագանքել  մամուլում տարածված այն տեղեկություններին, թե ինքը պաշտոնանկ է արվելու և նշանակվելու ԵՊՀ ռեկտոր:

«Պաշտոնանկ չէ, գնդակահարվելու է:

Հ.Գ. Գրում եմ, որ այս պրիմիտիվ հրապարակման վերաբերյալ էլ մեկնաբանություն չտամ»,-գրել է նախարարը ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ թերթերից մեկը, որը գրել էր Հարությունյանի պաշտոնանկության մասին, հայտնել էր նաև, որ իր պաշտոնին հրաժեշտ կտա ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Նույն շարքից