Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է կայանան մեկ տարվա ընթացքում. Վարչապետի խոսնակ Արման Եղոյան

analitik.am

ԲՀԿ-ն դեռ մտածելու է քվերակե՞լ ԱԺ արտահերթ ընտրությունների համար, թե ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ առաջին համար, ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը, պատասխանելով հարցին, թե կա արդյո՞ք մտավախություն, որ նման քվեարկության ժամանակ Ծառուկյան խմբակցությունը, ինչու չէ նաև ԵԼՔ-ում ՔՊ-ի դաշնակից ուժերը կարող են դեմ քվեարկել արտահերթ ընտրություններին, նշեց, որ կառավարության ձևավորումից հետո, մայիսին հաստատված կառավարության ծրագրի կետերից մեկը վերաբերում է մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, և այդ ընտրությունները տեղի են ունենալու:

Մեր այն հարցին, թե ինչպես է լինելու, արդյո՞ք քվեարկություն է կազմակերպվելու արտահերթ ընտրությունների որոշումը կայացնելու համար, թե՝ ոչ, պարոն Եղոյանը նշեց, որ դրանք արդեն տեխնիկական հարցեր են, էականն այն է, որ կառվարության ծրագրի հաստատման պահից հետո մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են:

 

Նույն շարքից