Սիրիայում հայտնաբերվել է սիրիական ՀՕՊ-ի կողմից կործանած ռուսական ռազմական օդանավի վայր ընկնելու տեղը:
Ավելի վաղ ռուսական կողմն Իսրայելին էր մեղադրել 14 զինվորականի կյանք խլած միջադեպի մեջ՝ հայտարարելով, որ իսրայելական օդուժն այնպես է արել, որ սիրիական ՀՕՊ-ը հարվածի ռուսական օդանավին: Իսրայելական կողմը դեռ որևէ պատասխան չի տվել:
Օդանավի բեկորները հայտնաբերվել են Լաթաքիա նահանգի Բաիաս բնակավայրից 27 կմ դեպի արևմուտք: