Հասարակություն 

Թելման Իսմաիլովի զարմիկին մեղադրանք է առաջադրվել հայտնի երգիչ Ավրաամ Ռուսսոյի առևանգման մեջ

analitik.am

Ռուսաստանի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Չերքեզովյան շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմաիլովի զարմիկին երգիչ Ավրաամ Ռուսսոոյին առևանգելու մեջ: Դեպքը տեղի է ունեցել 2004 թվականին, այս մասին հայտնել է Իսմաիլովի փաստաբան Մարինա Ռուսակովան:

«Հետաքննության արդյունքում Զաուր Մարդանովը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով (Մարդու առևանգում)»,- հայտարարել է Ռուսակովան Ինտերֆաքս գործակալությանը։

Եթե նրա մեղավորությունն ապացուցվի, գործարարի եղբորորդուն սպառնում է 5-12 տարի ազատազրկում: Ըստ փաստաբանի, հետաքննությունը գտնում է, որ 2004 թ. Իսմաիլովը, իբր, իր հորեղբոր միջոցով հանցագործություն է կատարել` Ռուսսոյի հետ համատեղ համերգային գործունեություն ծավալելու նպատակով, որի արդյունքում՝ հայտնի երգչին առևանգել են գործարարի հարազատները և ծեծել:

«Թելմանը շատ վրդովված է այս ամբողջ իրավիճակից, ասում է, որ այս պատմությունը չի եղել և չէր կարող լինել»,-հայտարարել է Իսմաիլովի փաստաբանը։

Նույն շարքից