Միջազգային Քաղաքականություն 

Իսրայելը նշել է իր վարկածով ռուսական ինքնաթիռի կործանման մեղավորներին

analitik.am

Իսրայելը Սիրիայում ռուսական Ил-20, ռազմական օդանավի կործանման համար մեղավոր է համարում Սիրիային, Իրանին և Հըզբոլլահ շարժմանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իսրայելական բանակին:

Իսրայելական բանակը խոստովանել է, որ հարվածներ է հասցրել սիրիական օբյեկտներին, որտեղ, իսրայելական կողմի պնդմամբ, Հըզբոլլահը մասսայական ոչնչացման զենք է ստեղծում: Ինչ վերաբերում է ռուսական օդանավի կործանմանը, իսրայելական բանակից հայտնել են, որ սիրիական ՀՕՊ-ից արձակված հրթիռները, որոնցից մեկը խոցել է ռուսական ռազմական օդանավը, արձակվել են այն պահին, երբ իսրայելական օդանավերն արդեն եղել են Իսրայելի օդային տարածքում:

Իսրայելական կողմը նաև հայտնել է, որ սիրիական ՀՕՊ-ը կրակ է բացել անկանոն կերպով՝ չիմանալով օդում այլ օբյեկտներ կա՞ն, թե՝ ոչ:

Իսրայելը խոստացել է Ռուսաստանին տրամադրել բոլոր անհրաժեշտ ապացույցներն ասվածը հաստատելու համար:

Ավելի վաղ ռուսական կողմը կատարվածի մեջ մեղադրել էր հենց Իսրայելին:

Նույն շարքից