Հասարակություն 

Պատարագ՝ սուրբ խաչվերացի տոնի առթիվ

analitik.am

Սեպտեմբերի 17-ին 5-րդ զորամիավորման զինավանում մեծ հանդիսությամբ նշվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղավար տոներից հինգերորդը՝ Խաչվերացի տոնը՝ հանդիսապետությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Պատարագիչն էր 5-րդ զորամիավորման ավագ գնդերեց Տ. Ենովք քահանա Եսայանը:

Նախքան Սուրբ պատարագը, Տ. Վրթանես Աբրահամյանը քարոզում շեշտել է, որ Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդ ունի, որ Խաչը երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջ է, իսկ տոնը նաև հայ զինվորականի արիության և քաջության արդյունք է, քանի որ հայոց զորագունդը, Մժեժ Գնունու գլխավորությամբ, իր մեծ նպաստը բերեցԽաչափայտի ազատագրման համար մղված պատերազմում:

Սուրբ պատարագից հետո կատարվել է նաև հոգեհանգստի արարողություն:

Խաչվերացի տոնը մեծ շուքով է նշվել  նաև Սպարապետ Վ. Սարգսյանի անվան զորամասում, որտեղ պարտադիր ժամկետային զինծառայողները մասնակցել են հանդիսավոր Խաչերթին:

Նույն շարքից