Հասարակություն 

Հայաստան է ժամանում Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

analitik.am

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 18-ի երեկոյան Հայաստան կժամանեն Հայաստանի Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի մերձավորագույն բարեկամ, ամերիկահայ հայտնի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը եւ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքը:

Եռօրյա այցի ընթացքում Էրիկ Էսրաիլյանը եւ Ջին Բլոքը հանդիպումներ կունենան Հանրապետության նախագահի եւ վարչապետի հետ, կհյուրընկալվեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Նրանք կլինեն տարբեր կրթական հաստատություններում, կքննարկեն համատեղ կրթական, բարեգործական ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Էրիկ Էսրաիլյանը եւ Ջին Բլոքը կայցելեն նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նույն շարքից