Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանին շնորհվելու է «Տարվա քաղաքական գործիչ» տիտղո՞ս

analitik.am

Analitik.am-ի տեղեկություններով, հոկտեմբերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնելու է Նյու Յորք:  Ըստ մեր աղբյուրների, East-West Institute-ի կողմից Արմեն Սարգսյանին շնորհվելու  է «Տարվա քաղաքական գործիչ»  տիտղոսը:

Նշենք, որ  East-West Institute-ի տիտղոսներին են արժանացել ԱՄՆ  պետքարտուղարի նախկին առաջին տեղակալ Էնթոնի Բլինկենը, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին, Ուիլյամ Բերնսը և այլոք: Տիտղոսակիրների ամբողջական ցանկը կարելի է տեսնել այս հղումով:

Նշենք նաև, որ Արևելք-Արևմուտք միջազգային փորձագիտական ինստիտուտը հիմնադրվել է 1980 թվականին: 2008 թվականից Արմեն Սարգսյանը զբաղեցնում է East West Institute-ի փոխնախագահի  պաշտոնը:

Նույն շարքից