Միջազգային Քաղաքականություն 

Սիրիայում ռուսական օդանավի կործանումից հետո Պուտինը հիշել է Թուրքիայի կողմից օդանավի կործանման մասին

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհուրդ է տվել չհամեմատել Սիրիայում սիրիական ՀՕՊ-ի կողմից ռուսական Ил-20 –ի ոչնչացումը 2015 թվականին թուրքական օդուժի կողմից ռուսական Су-24-ի կործանման հետ:

Կոնկրետ այս դեպքում Պուտինը հայտարարել է, որ կատարվածը ողբերգական պատահականությունների շղթա է:

«Երբ մարդիկ են մահանում, հատկապես այսպիսի ողբերգական հանգամանքներում, դա միշտ աղետ է: Այն աղետ է մեզ համար, երկրի համար, մեր մահացած ընկերների մտերիմների համար: Ես ցավում եմ»,-հայտարարել է Պուտինը՝ խոսելով Սիրիայում ռուսական օդանավի կործանման մասին, ինչի արդյունքում զոհվեց 14 զինվորական:

Հիշեցնենք, որ ռուսական կողմը կատարվածի մեջ մեղադրում է Իսրայելին, իսկ Իսրայելը՝ Սիրիային, Իրանին և Հըզբոլլահին:

Նույն շարքից