Հասարակություն 

Սիրիայում ռուսական օդանավի կործանման վայրում բրիտանական կործանիչ են տեսել

analitik.am

Սիրիական Լաթաքիայում ռուսական ԻԼ-20 օդանավի կործանումից մեկ ժամ առաջ նույն հատվածում բրիտանական օդային ուժերի «Տորնադո» կործանիչ-ռմբակոծիչ է երևացել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով արևմտյան ավիացիոն ռեսուրսներին:

Գործակալությունը գրում է, որ բրիտանական կործանիչն օդ է բարձրացել կիպրոսյան Ակրոտիրի ավիաբազայից և շարժվել է դեպի Թուրքիա: Սակայն այն, դեռ անհայտ պատճառներով, որոշ ժամանակով մնացել է Միջերկրական ծովի օդային տարածքում, որից հետո միայն գնացել է դեպի Թուրքիայի օդային տարածք, ինչից հետո էլ Իրաք:

Հիշեցնենք, որ ռուսական կողմը կատարվածի մեջ մեղադրում է Իսրայելին, իսկ Իսրայելը՝ Սիրիային, Իրանին և Հըզբոլլահին:

 

Նույն շարքից