Բարի օր Հասարակություն Մշակույթ 

Մշակույթի նախարարը չգիտե՞ր, որ կարևոր միջոցառման նախաձեռնողը Վիգեն Սարգսյանն է

analitik.am

Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում 2018թ-ի սեպտեմբերի 21-ին կբացվի «Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչև 2019թ-ի հունվարի 13-ը:

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը հայտարարեց, որ ՀՀ բյուջեից միջոցառման համար գումար չի ծախսվել, բոլոր ծախսերը ստանձնել են հենց թանգարանը և աջակից հիմնադրամները:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր հերթին ասաց, որ միջոցառման գլխավոր հովանավորը «Հակոբ Գևորգյան» հիմնադրամն է, սակայն կան այլ հովանավորներ ևս:

Ասուլիսի մասնակիցները, սակայն, հավանաբար մոռացել էին մի կարևոր փաստի մասին խոսել, կամ կարևոր չէին համարել այդ փաստը, որի մասին չկարողացավ լռել ասուլիսի բանախոսներից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

«Ես մի հավելում կցանկանամ անել, որի մասին եթե չխոսեմ, խիղճս ինձ չի ների: Կցանկանայի անպայման նշել, թե ում կողմից է եղել նախաձեռնությունը: Խոսքը Վիգեն Սարգսյանի մասին է: Որովհետև ամբողջ բանակցությունները 4 տարի առաջ նա է արել: Կցանկանայի, որ նրա անունն էլ հնչեր, որ խղճիս առջև մեղանչած չլինեի»,-ասաց Ասողիկ քահանան:

Դրանից հետո միայն Մշակույթի նախարարը խոսեց վերոնշյալի մասին՝ հայտարարելով, որ նախաձեռնություն ցուցաբերողին, հետագայում դրա նկատմամբ հետևողականություն ցուցաբերողներին շորհակալություն է հայտնում:

Նույն շարքից