Հայաստան Քաղաքականություն 

Հայհոյել են երեխաներիս, մահացած հորս. Նաիրա Զոհրաբյանը խոստանում է՝ թեժ է լինելու

Նաիրա Զոհրաբյանը չի ներելու նրանց, ովքեր ամենախուլիգան ձևով հայհոյել են իր երեխաներին, մահացած հորը:

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԲՀԿ առաջին համար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ բոլոր խախտումները ներկայացվել են այս օրերին Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին. «Այս ագրեսիայի, հայհոյանքների, մտքի և խոսքի տեռորի ամբողջ փաթեթը՝ կոնկրետ անձերով, ովքեր աշխատում են պետական համակարգերում, ներկայացված է Եվրոպական կառույցներ: Խոստանում եմ, որ նրանց համար շատ թեժ է լինելու»:

Հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք այդ տվյալները ներկայացնել ՀՀ իրավապահներին, Զոհրաբյանն ասաց, որ հայաստանյան իրավապահներին բացարձակ չի ներկայացնելու՝ հավելելով, որ իրավապահները լավ տեսնում են, թե ինչպես է պետական կառույցներից համակրգվում ԲՀԿ-ի և Լույսի դեմ անբարո արշավը:

  • 151
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 3
  •  
  •  
  •  
    155
    Shares

Related Articles