Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը. Նիկոլ Փաշինյան

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լայվի ժամանակ ասաց, որ Արցախից է վերադառնում.

«Այսօր ես Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ-ի պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, պաշտպանության բանակի հրամանատարի ուղեկցությամբ այցելեցի առաջնագիծ, որտեղ աշխատանքային քննարկում ունեցանք, և պլանավորեցի այնպես, որպեսզի մասնակցեմ այսօրվա Աջափնյակում Իմ քայլը դաշինքի հանրահավաքին, բայց եղանակի պատճառով չհաջողվեց ժամանակին վերադառնալ։

Ես ուզում եմ ասել, որ այսօր շատ հետաքրքիր մարդկանց հետ հանդիպեցի՝ մարտական հերթապահություն իրականացնող մարդկանց, որոնք առաջնագծում՝ ծովի մակարդակից գրեթե 3000 մ բարձրության վրա, հերթապահություն են իրականացնում։ Այսօր Արցախում շատ կարևոր քննարկումներ ունեցանք՝ կապված առաջնագծում տիրող իրավիճակի հետ, այո, չնայած, ընդհանուր առմամբ, առաջնագծում վիճակը բավականին լարված է, բայց կայուն կարելի է համարել այդ իրավիճակը և վերահսկելի, համենայն դեպս ՀՀ  զինված ուժերը և պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակը, և մենք նաև Արցախի նախագահի հետ, նաև զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկեցինք Ղարաբաղի շուրջ ստեղծված ընթացիկ վիճակը, քննարկեցինք մեր դիրքրոշումներն այդ հարցի կապակցությամբ, նաև ռազմաքաղաքական իրավիճակի մասին քնարկումներ ունեցանք, և հստակ արձանագրեցինք, որ այո, չկա կասկած, որ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը, և անհրաժեշտ պատասխան են տալիս Ադրբեջանի զինված ուժերի սադրանքներին, բայց սա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք ուզում կամ պատերազմ ենք հրահրում: Մենք, իհարկե, պատրաստ ենք խաղաղության, մենք պատրաստ ենք բանակցությունների, ինչը բազմիցս նշվել է, և սա կարող եմ ասել, որ Արցախի նախագահի հետ նույնպես քննարկեցինք, և Արցախի նախագահը նույնպես պատրաստ է բանակցությունների։

Մենք պատրաստ ենք խաղաղության, իրապես խաղաղ բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի։ Սա շատ կարևոր արձանագրում է և կարծում եմ, որ այս արձանագրումը հստակ պիտի լինի բոլորին ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս։ Մեր այս վստահությունը հիմնված է մեր զինված ուժերի վստահության վրա, այս վստահությունը հիմնված է նաև մեր ժողովրդի վստահության և այսօր հաստատված բացառիկ միասնականության վրա, որ այսօրվա մեր իրավիճակի կարևորագույն ռազամաքաղաքական գործոններից է»։

Նույն շարքից