Հայաստան Քաղաքականություն 

Վարչապետ Փաշինյանի կուսակցությունն ուժեղ քաղաքապե­տի թեկնածու է փնտրում. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերին Արմավիրի մարզի Էջմիա­ծին քաղա­քում, բոլոր այն քաղաքներում, որոնք առանց ղեկավար են մնացել, տեղի են ունենալու քա­ղաքապետի ընտրություններ: Էջ­միածինը թեկնածուների պակաս չի ունենալու: Այս պահին քաղա­քապետի աթոռի համար պայ­քարն ընթանում է 6 հոգու միջև: Ինչպես տեղեկացավ «Ժամանակ»-ը, քաղաքապետի ժամա­նակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ևս ցանկու­թյուն ունի առաջադրվելու: Նա մասնավոր զրույցներում ասել է, որ իրեն սատարում է «Քաղաքա­ցիական պայմանագիր» կուսակ­ցությունը, սակայն, մեր տեղեկու­թյուններով, ՔՊ-ն դեռ հստակ որոշած թեկնածու չունի, իսկ Գասպարյանին համարում է թույլ թեկնածու: Այլ կերպ ասած՝ ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապե­տի թեկնածուի փնտրտուքների մեջ է: Հաջորդ թեկնածուն, ով նպատակ ունի դառնալ էջմիածնի քաղաքապետ, նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանն է, ով համարվում է գենե­րալ Մանվելի շրջապատից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից