Հասարակություն Քաղաքականություն Ֆեյսբուք 

Ներքաղաքական անցուդարձի մեջ իրավունք չունենք երկրորդ պլան մղելու արտաքին քաղաքական հիմնահարցերը. Արմեն Աշոտյան

Ներքաղաքական անցուդարձի մեջ իրավունք չունենք երկրորդ պլան մղելու արտաքին քաղաքական հիմնահարցերը, որտեղ իշխանության բոլոր ճյուղերը համատեղ ջանքեր գործադրելու հնարավորություն ունեն Հայաստանի շահերն առաջ տանելու համար:

Մասնավորապես, խիստ կարևոր եմ համարում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը ԵՄ անդամ երկրների խորհրդարաններում:

Ամառային արձակուրդներից հետո խորհրդարանական դիվանգիտության խողովակներով այս հարցի առաջխաղաղացումը կրկին աշխուժացել է: Կարծում եմ, գործադիր իշխանությունը նույնպես պետք է ուշադրության կենտրոնում պահի այդ խնդիրը:

Հիշեցնեմ, որ այս պահին համաձայնագիրն այս կամ այն կերպ վավերացրել են ԵՄ 28 անդամ երկրներից 8-ը:

Հայաստանի համար շատ կարևոր է, որպեսզի ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի վերջնական վավերացումն ավարտվի մինչև Եվրախորհրդարանի նոր ընտրությունները, որոնք տեղի կունենան 2019 թվականի մայիսի 23-ից 26-ը:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյան

  • 105
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 3
  •  
  •  
  •  
    109
    Shares

Related Articles